Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ

Մայիսի 9-ին մահացել է Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության, պահեստազորի գեներալ-մայոր, 76-ամյա Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաևը։

Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաև

Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաև

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայտնի է, որ գեներալը ծնվել է 1938-ին, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-ից աշխատել է որպես Ադրբեջանի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ։ 1994-ի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է ՊՆ բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչման։ 2006-ին նրան շնորհվել է «Ադրբեջանի հանրապետության վաստակավոր բժշկի» կոչում, ունի մի քանի մեդալներ։

2014-ի մարտի 7-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով նա հեռացվել էր պաշտոնից։

2 responses to “Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ

  1. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | ankakh.com

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *