Մայիսի 9-ին մահացել է Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության, պահեստազորի գեներալ-մայոր, 76-ամյա Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաևը։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնի է, որ գեներալը ծնվել է 1938-ին, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-ից աշխատել է որպես Ադրբեջանի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ։ 1994-ի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի հանրապետության նախագահի հրամանագրով արժանացել է ՊՆ բժշկական ծառայության գեներալ-մայորի կոչման։ 2006-ին նրան շնորհվել է «Ադրբեջանի հանրապետության վաստակավոր բժշկի» կոչում, ունի մի քանի մեդալներ։
2014-ի մարտի 7-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով նա հեռացվել էր պաշտոնից։
Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | ankakh.com