Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը Թուրքիայի ՌՕՈւ-ին է հանձնել արդիականացված ուսումնական Т-38M Talon ինքնաթիռներ։ Այդ մասին հայտնել են TAI-ի կայքում։
Ըստ Flightglobal-ի տվյալների՝ 2007 թվականին TAI և Թուրքիայի ՌՕՈՒ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետք է արդիականցվեն 55 հատ T-38 ինքնաթիռ։ Այդպիսով, նրանց շահագործումը կերկարաձգվի առնվազն մինչև 2020 թվականը։
Արդիականացման ժամանակ T-38 Talon ինքնաթիռները կստանան նոր կողային որոնողական համակարգ, օդաչուի խցիկում բազմաֆունկցիոնալ դիսփլեյ, սաղավարտային դիսփլեյներ, ինչպես նաև ժամանակակից որոնողական կապի համակարգ։
Ինչպես նշվում է TAI-ի կայքում, հինգ T-38-ի արդիականացումը կատարվում է ընկերության ձեռնարկությունում։ Մնացած 50 ինքնաթիռների արդիականացումը TAI-ի աջակցությամբ ավարտին կհասցվեն Թուրքիայի ՌՕՈւ-ի մասնագետները։ Արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2014 թվականին։
Flightglobal MiliCAS-ի տվյալներով Թուրքիայի սպառազինությունում կան 67 հատ T-38 ինքնաթիռ։ 2020 թվականից Թուրքիան կսկսի անցնել նոր սերնդի ուսումնական ինքնաթիռների։
T-38 Talon նախատեսված է երկու հոգու համար։ Ինքնաթիռի առավելագույն արագությունը կարող է հասնել մինչև 1,38 հազար կմ/ժ, իսկ թռիչքը՝ 1,83 հազար կմ։