Միջանձնային խնդի՞ր, թե՞ թշնամու կրակ «Մեհրաբներում». օրվա ամփոփում

«Մեհրաբներ» զորամասում կատարվածի նոր վարկածի համաձայն` մեկ զինվոր մահացել, մյուսը վիրավորվել է քաղաքացիական կյանքից մնացած հակասության հետևանքով: Ավտոպատահարից պայմանագրային զինծառայող է մահացել: Ռուսաստանը Սիրիային չի մատակարարի С-300 համակարգեր:

  • Կայքը գրում է, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը և վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանը հակառակորդի գնդակից չեն տուժել, այլ նրանց միջեւ աղջկա պատճառով վիճաբանություն է ծագել, ինչն էլ հանգեցրել է նման հետևանքի:
  • Ռուսաստանը Սիրիային է մատակարարելու պաշտպանական զինատեսականեր, բայց ոչ հակահրթիռային պաշտպանության С-300 համակարգեր: Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
  • «Ալ արաբիա»-յի փոխանցմամբ` Պենտագոնը նոր հետախուզական ծառայություն է ստեղծում:
  • Ռուսաստանն ու Չինաստանը Դեղին ծովում զորավարժություններ են սկսել:
  • Մարդին-Դիարբեքիր ճանապարհին պայթել է թուրքական ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *