Ավտոպատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

Ավտոպատահաի հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը: Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 13-ի սահմաններում` Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմում: Արսեն Աքելյանը վարելիս է եղել «Կամազ 4310» մակնիշի ՊՆ–2181–Տ համարանիշի ավտոմեքենան, որը շրջվել է: Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է։ Փաստի առթիվ քննությունը վարում է Զինվորական դատախազությունը։
Այս մասին հայտնում է tert.am-ը` հղում անելով Գագիկ Շամշյանին:

One response to “Ավտոպատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

  1. Pingback: Միջանձնային խնդի՞ր, թե՞ թշնամու կրակ «Մեհրաբներում». օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *