Հայ գիտնականները կմասնակցեն ռուսական ինքնաթիռների ստեղծմանը

Ապրիլի 20-ին Երևանում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և «Միավորված ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ նախագահ Միխայիլ Պողոսյանը ստորագրել են 5-ամյա գիտատեխնիկական և նորարարական համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագիրն ուղղված է ՀՀ ԳԱԱ-ի և «ՄԱԿ» ԲԲԸ գիտատեխնիկական և նորարական համագործակցությանը։

Ստորագրված պայմանագրի շնորհիվ «ՄԱԿ» ԲԲ ընկերությունը կարող է գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվել ՀՀ ԳԱԱ բարձրակարգ մասնագետների։ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ մասնագետները հնարավորություն կունենան ուսումնասիրություններ և աշխատանքներ կատարել «ՄԱԿ» ԲԲ ընկերության  կողմից իրագործվող ծրագրերում։ Համաձայնագիրը կազմելու ժամանակ ցուցակում ընդգրկվել են ընդհանուր աշխատանքների ուղղություններ։ Ինչպիսիք են, օրինակ՝  թռիչքների անվտանգության բարձրացման համատեղ աշխատանքները, նոր տեխնոլոգիաների ստեղծումը,  ինքնաթիռի կառավարման միջոցների բարելավվումն ու հանգույցների ամրությունը,  օդանավերի ծրագրերի ապահովման հավաստագրման  հետազոտական մեթոդները։

Այս համաձայնագիրը կօգնի, որպեսզի Ռուսաստանն ու Հայաստանն ավիաշինական համալիրը պահպանեն ու էլ ավելի բարձրացնեն մրցունակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *