Սպաները ձայների հավաքագրմա՞մբ կզբաղվեն. օրվա ամփոփում

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային: Թուրքիան վետո է կիրառել Իսրայելի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության վրա:

  • Ադրբեջանը նախորդ շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
  • Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին:
  • Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին և ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային:
  • Lragir.am-ի տեղեկություններով՝ սպաներին հանձնարարվել է, որպեսզի յուրաքանչյուր սպա իր բնակավայրում ձայների հավաքագրմամբ զբաղվի:
  • «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքին է անդրադարձել փոխգնդապետ Վարուժան Ավետիսյանը:
  • Թուրքիան Իսրայելի` մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցության վրա վետո է կիրառել:
  • Վրաստանն առաջին անգամ մայիսի 26-ի զորահանդեսը կանցկացնի Թբիլիսիից 240 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Քութայիսում:
  • Հյուսիսային Կորեայի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են մոտ ժամանակներս Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի դեմ «հատուկ գործողություն» սկսելու մասին:
  • Իրանական «Ասրիրան.քոմ» կայքը գրում է, որ Ադրբեջանն Իրանի թշնամու ոտքերի տակ կրկին կարմիր գորգ է փռել՝ ակնարկելով իսրայելաադրբեջանական համագործակցությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *