ԱՄՆ-ն 3 միավոր P-3 Orion պարեկային ինքնաթիռ է կորցրել Ճապոնիայում

ԱՄՆ ռազմածովային ուժերը 3 միավոր Lockheed P-3 Orion առափնյա պարեկային ինքնաթիռ են կորցրել Ճապոնիայի Ացուգի քաղաքում տեղակայված ԱՄՆ ՌԾՈւ ավիակայանում։ 

P-3 Orion, Ճապոնիա

P-3 Orion, Ճապոնիա

Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը՝ Stars and Stripes-ը։

ԱՄՆ ՌԾՈւ ներկայացուցիչ Լաթոյա Գրեդին հայտարարել է՝ 4 ինքնաթիռներից 3-ը հնարավոր չէ վերականգնել, դրանք ամբողջովին վնասվել են, իսկ չորրորդ ինքնաթիռի վերանորոգման և ապագայում գործարկման հնարավորությունները ներկայումս գնահատում են մասնագետները։

Ըստ աղբյուրի՝ միջադեպի պատճառը ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով օդանավարանի տանիքի փլուզումն է։ Այդ ժամանակ օդանավարանում կայանած էին նաև Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերին պատկանող 6 միավոր ինքնաթիռներ, որոնցից առնվազն 4-ը ենթակա չեն վերականգնման։

Հավելենք, որ Lockheed P-3 Orion ինքնաթիռն արտադրվում է Lockheed Martin ընկերության կողմից 1959-ից ի վեր։ Դրանք շահագործվում են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Արգենտինայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Իսպանիայի ռազմածովային ուժերում։ Ինքնաթիռի անձնակազմը 11 հոգի է, երկարությունը՝ 35.61 մ, թևի բացվածքը՝ 30.38 մ, բարձրությունը՝ 10.27 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 64 410 կգ, առավելագույն արագությունը՝ 746 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 6096 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *