Ես հակահեղափոխականի տղա եմ եղել. Երևանում Հաղթանակի օրվան ընդառաջ հավաքվել էին վետերանները

«Ես հակահեղափոխականի տղա եմ եղել, 1937 թվականին հորս բանտարկել ու գնդակահարել են, բայց իմ սիրտն ու հոգին իմ երկրի և  իմ հայրենիքի համար է,- ասում է 90-ամյա Սուրեն պապիկն ու հատուկ շեշտում,-Իննսունամյակս կլրանա 2014 թվականի օգոստոսի 22-ին, լավ է, չէ՞։

Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյան

Հետո սկսում է պատմել պատերազմ գնալու մասին։

«1943 թվականի սեպտեմբերին մեկնել եմ Կարմիր բանակ, սկզբից զորակոչեցին 261-րդ հրաձգային դիվիզիա, հետո Թիֆլիս տարան, այնուհետև էլի Հայաստան բերեցին։ Օդեսայում վիրավորվեցի, կոնտուզիա տարա, էլ չեմ հիշում, … (լռում է հուզված-հեղ) համարյա կենդանի չեմ մնացել էլի, Փառք Աստծո, բուժվել եմ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ բուժել են։ Դրանից հետո ծառայել եմ Թամանյան դիվիզիայում մինչև 1947 թվականի վերջը։ Հետո տուն եկա՝ Թալինի շրջան ,գյուղ Նոր Արթիկ։ Ինձ Պոդոյան Սուրեն են կոչում Պետրոսյանի փոխարեն»,- շարունակում է Սուրեն պապը։

Զինծառայողները

Զինծառայողները

Չի մոռանում նաև հայկական բանակի մասին խոսել, հավաստիացնում է, որ այս հաղթանակից հետո Արցախյան հաղթանակն արդեն գագաթնակետն էր։

«Մեր բանակն այն մարդկանց ձեռքում է, որոնք հայրենիքի համար կյանք են տվել։ Ես գոհ եմ ծառայությունից, ինչքան մարդ պահանջկոտ լինի, հաղթանակը քո ձեռքում կլինի»,- եզրափակում է 90-ամյա վետերանը։

Այսօր՝ մայիսի 8-ին, Հաղթանակի օրվան ընդառաջ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցչությունը Հրազդանի կիրճի 15 աղբյուր-հուշարձանների մոտ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկահացուցիչ Մարկ Կալինինը, վետերաններ և հյուրեր։

Միջոցառմանը ներկա վետերանները

Միջոցառմանը ներկա վետերանները

«Հաղթանակի օրը մեզ համար եղել ու մնալու է հպարտության և արդարության օր։ Բայց անկախ այս ամեն ինչից, մենք հիշում ու ցավում ենք պատերազմում զոհվածների համար։ Մենք պարտք ենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով կյանք են տվել մեզ։ Մայիսի 9-ի հաղթանակը ազգերի անկոտրուն կամքի ապացույցն է»,- միջոցառման բացմանն ացաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Միխայիլ Ստեփանյանը

Միխայիլ Ստեփանյանը

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Վետերանների միության ղեկավարի տեղակալ Միխայիլ Ստեփանյանը։

«Շնորհավորում եմ հաղթանակի օրվա կապակցույամբ։ Ինչպես բոլոր պետություններում, այնպես էլ հնագույգ մայրաքաղաք Երևանում այսօր նշում ենք մեր բոլորիս հաղթանակը։ Այսօրվա միջոցառումն առաջին հերթին պետք է մեր երիտասարդների համար, որ իմանան իրենց պատմությունը։ Չնայած ամեն տարի վետերանների շարքերը պակասում են, բայց մոտ 2 հազար վետերան ունենք»,- շեշտեց Միխայիլ Ստեփանյանը։

Վոլոդյա Աղաջանյանը

Վոլոդյա Աղաջանյանը

Շարունակում ենք ծանոթանալ վետերանների հետ ու հանդիպում ենք նաև 88-ամյա Վոլոդյա Աղաջանյանին։

«14 տարեկան էի, 8-րդ դասարանը դեռ չէի ավարտել։ Եղբորս ու հորս արդեն զորակոչել էին, ես էլ ավարտեցի ու ինձ տարան։ Եղբայրս կոնտուզիայով վերադարձավ, հայրս՝ չեկավ։ Ես հետո գնացի երկաթգծում աշխատելու։ Ես շատ մեդալ ունեմ, բայց հետս չեմ վերցրել… գիտեք՝ ինձ համար դժվար է այդքան բան հիշելը։ 88 տարեկան եմ, թոռներ ունեմ, թոռի թոռ էլ ունեմ»,- անցածը դժվարությամբ հիշում է մեր մյուս հերոսը։

Միջոցառմանը ներկա վետերանները

Միջոցառմանը ներկա վետերանները

1945 թվականին Խորհրդային Միությունը հաղթանակ տարավ երկրորդ համաշխարհային պատերազմում։ Արդեն 69 տարի Մայիսի 9-ը նշվում է որպես Հաղթանակի օր։

«Շնորհավորում եմ Հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Փառք ու պատիվ կենդանի հերոսներին ու հավերժ փառք զոհվածներին։ Մենք հիշում ենք մեր պապերին, հայրերին, հիշում ենք նրանց, ովքեր կռվել են խաղաղության համար»,- նշեց «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկահացուցիչ Մարկ Կալինինը։

Միջոցառմանը ներկա վետերանները

Միջոցառմանը ներկա վետերանը

Ելույթներից հետո հավաքվածները ծաղիկներ դրեցին աղբյուրների մոտ, որից հետո վայելեցին հաղթանակին նվիրված երգերն ու ազգային պարերի կատարումները։

Ծաղիկներ՝ պատերազմում զոհված հերոսների հուշակոթողին

Ծաղիկներ՝ պատերազմում զոհված հերոսների հուշակոթողին

Ծաղիկներ՝ հուշարձան-աղբյուրին

Ծաղիկներ՝ հուշարձան-աղբյուրին

Իսկ ահա վերջում հայկական զինուժի ներկայացուցիչները դաշտային խոհանոց էի բացել, որտեղ ցանկացողները կարող էին համտեսել եփված հնդկաձավար ու կոմպոտ։

Դաշտային խոհանոց՝ Հրազդանի կիրճում

Դաշտային խոհանոց՝ Հրազդանի կիրճում

Վետերաններն օգտվում են դաշտային խոհանոցից

Վետերաններն օգտվում են դաշտային խոհանոցից

Վետերաններն օգտվում են դաշտային խոհանոցից

Վետերաններն օգտվում են դաշտային խոհանոցից

Վետերաններն օգտվում են դաշտային խոհանոցից

Վետերաններն օգտվում են դաշտային խոհանոցից

Զինծառայոը կոմպոտ է հյուրասիրում

Զինծառայոը կոմպոտ է հյուրասիրում

Ամեն տարի վետերանները հավաքվում ու ներկա-բացակա են անում… շարքերը նոսրանում են, իսկ նրանց ակնածանքով նայող աչքերը՝ գնալով շատանում…

Զինծառայողները վետերանի հետ

Զինծառայողները վետերանի հետ

Մեր հերոսներն այնքան ժամանակ կենդանի կլինեն, քանի դեռ մենք նրանց հիշում ենք, իսկ հիշելուց զատ նրանցից յուրաքանչյուրը մի փոքր սիրո, ջերմության, երախտիքի ու անկեղծ ժպիտի կարիք ունի։

Դաշտային խոհանոցը սպասարկող զինծառայողները

Դաշտային խոհանոցը սպասարկող զինծառայողները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *