Ամերիկյան Boeing ավիաշինարարական կոնցեռն Իսրայելի ՊՆ-ին CH-53 Sea Stallion հնացած ուղղաթիռները CH-47G Chinook-ով փոխարինելու առաջարկ է արել։ Այդ մասին հայտնում է Flightglobal-ը։ Համաձայն ամերիկյան կոնցեռնի տվյալների՝ ներկա պահին Chinook-ի նոր տարբերակը CH-53-ները փոխարինելու ամենահարմար տարբերակն է։
Ներկա պահին Իսրայելը 25 հատ CH-53 ուղղաթիռ ունի 1960-70-ականներին ստացած, որոնց դուրս գրելու ժամանակն է արդեն։