Դպրոցականները ողջ Հայաստանից պայքարել են լավագույնի կոչման համար (ֆոտո)

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2014-ի մայիսի 7-ին կայացել է նախնական զինվորական պատրաստություն առարկայի հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

ՊՆ Սեյրան Օհանյանը ողջունում է մրցույթի մասնակիցներին

ՊՆ Սեյրան Օհանյանը ողջունում է մրցույթի մասնակիցներին

Հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր 3 օր շարունակ անցկացրել են զինվորական առօրյա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանը ծանոթանալու նպատակով ռազմական ինստիտուտ է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մրցույթի ավարտին պատվոգրեր ու մրցանակներ է հանձնել լավագույն արդյունքներ ցույց տված մասնակիցներին:

Նշենք, որ բավական հետաքրքիր պատկեր է ստացվում հաղթանակած թիմերի մարզային պատկանելությունը դիտարկելիս: 3-րդ և 2-րդ տեղերը թիմային ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են համապատասխանաբար Լոռվա և Տավուշի մարզերի հավաքականները, իսկ ցուցաբերած արդյունքներով լավագույնն է ճանաչվել Արցախի թիմը:

Սա թերևս վկայում է այն մասին, որ հակառակորդի հետ անմիջական շփում ունեցող Տավուշում ու Արցախում համեմատաբար լուրջ են մոտենում պատանիների ու աղջիկների՝ ռազմական ոգով դաստիարակությանն ու ֆիզիկական պատրաստության բարձր աստիճանի ապահովմանը:

Տավուշի մարզի՝ 2-րդ տեղը զբաղեցրած թիմը

Տավուշի մարզի՝ 2-րդ տեղը զբաղեցրած թիմը

Դպրոցականները քանդում են ԱԿ-74 ինքնաձիգը

Դպրոցականները քանդում են ԱԿ-74 ինքնաձիգը

Արցախի՝ լավագույնը ճանաչված թիմը

Արցախի՝ լավագույնը ճանաչված թիմը

«Նռնակի նետում» վարժություն

«Նռնակի նետում» վարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *