ԱՄՆ-ում Chinook ուղղաթիռ է վթարի ենթարկվել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորտ Բլիս ռազմակայանի տարածքում մայիսի 5-ին վթարի է ենթարկվել 82-րդ մարտական ավիացիոն բրիգադին պատկանող CH-47 Chinook ծանր բեռնատար ուղղաթիռը։

Այս մասին հաղորդում է Elpasotimes.com լրատվակայքը։ Ընդ որում, ԱՄՆ ԶՈւ-ն չի հստակեցնում՝ արդյոք անձնակազմի 4 անդամները տուժել են՝ պատճառաբանելով՝ հետաքննությունը տեղում շարունակվում է։ Այնուհանդերձ, Ֆորդ-Բլիսի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Լի Փիթերսի խոսքերով՝ «օդում՝ դեռ պարզ չէ, բայց գետնի վրա մարդիկ չեն տուժել, զոհեր չկան»։

Նկատենք, որ բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ ուղղաթիռը մեծ բարձրության վրա ուսումնական թռիչքներ էր կատարում լեռնային տեղանքում։

Նշենք, որ CH-47F Chinook ծանր ուղևորաբեռնափոխադրող ուղղաթիռների արտադրությամբ զբաղվում է Boeing ընկերությունը։

Chinook սերիայի առաջին ուղղաթիռները սկսել են թռիչքներ կատարել 60-ականների սկզբին։ Հետագա տարիներին Chinook ենթարկվել է մշտական կատարելագործումների և արդիականացման։ CH-47F Chinook ուղղաթիռը ներկայացվել է 2006-ին։

Վերջերս հայտնի էր դարձել , որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պայմանագիր է կնքել Boeing ընկերության հետ, որով ձեռք է բերելու 117  CH-47F Chinook ուղղաթիռ։

Ներկայումս աշխարհում տարբեր պետությունների սպառազինության մեջ է CH-47 տեսակի 800-ից ավել ուղղաթիռ, որից 528 միավորը բաժին է հասնում ԱՄՆ-ին։

Մամուլում բազմիցս նշվել է CH-47F Chinook-ի նկատմամբ Թուրքիայի և ԱՄԷ-ի հետաքրքրության մասին։ Թուրքիան այս ուղղաթիռը շահագործող երկրների շարքում է։

Մյուս շահագործողներն են Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Հունաստանը, Իրանը, Ճապոնիան, Հնդկաստանը: Ուղղաթիռի անձնակազմը 2-3 հոգի է, երկարությունը՝ 30.14 մ, բարձրությունը՝ 5.50 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24494 կգ, առավելագույն արագությունը՝ 285 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *