Հնացած «Ֆ-16» կործանիչները կդառնան թիրախներ

«Բոինգ» ընկերությունը հայտարարել է, որ 2014 թվականից ԱՄՆ ռազմաօդային ուժերին կմատակարարի 126 «ՔՖ-16» (QF-16) անօդաչու թիրախ։ «ՔՖ-16» անօդաչու թիրախները դա ձևափոփոխված «Ֆ-16» կործանիչներ են։ Այն 126 կործանիչները, որոնք նախատեսվում է դարձնել անօդաչու թիրախ, «Ֆ-16»-ի հին մոդելներ են և արդեն սպառել են իրենց ռեսուրսը։ Այդ նոր թիրախները կփոխարինեն արդեն գրեթե սպառված «ՔՖ-4» թիրախներին, որոնք իրենց հերթին ստեղծվել էին «Ֆ-4 Ֆանտոմ» կործանիչների հնացած մոդելներից։ Գործարքի արժեքը կազմում է մոտավորապես 70 մլն. ԱՄՆ դոլար, իսկ պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2010 թվականի մարտին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *