ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների իրականացրած աշխատանքները, քննարկվել են իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Զեկույց-հաշվետվություններ են ներկայացրել ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ու ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Զեկույցներում ներկայացվել են ենթակա զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, զինծառայողների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Խորհրդակցությանը Սեյրան Օհանյանը ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է պատվոգրով և արժեքավոր նվերով: Սերժանը Հակոբյանը 16,23 վայրկյանում «խեցգետին» դիրքում որովայնի վրա է պահել 113 կգ 150գ կշռաքարեր` դառնալով համաշխարհային ռեկորդակիր: