Մոտ մեկ տարի առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ «Հարցազրույցներ զորակոչիկների հետ», որի առաջին հերոսը Սարգիս Մինասյանն էր Մասիս քաղաքից։ Այսօր Սարգիսը ծառայում է Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում։
Ռազմինֆոն հավատարիմ է մնում իր խոստմանն ու ուշի ուշով «հետևում է իր զինվորների ծառայությանը»։
—Երբ իմացաք, որ ուսումնական զորամասից հետո տեղափոխվելու եք մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, ի՞նչ զգացողություն ունեցաք։
Չեմ ասի, թե վախ կար։ Մտածում էի, որ մենք մեր ներդրումն էինք ունենալու մեր ժողովրդի անվտանգության կազմակերպման գործում։ Մեր գումարտակն ապահովում է սահմանամերձ գյուղերի անդորրը։
—Սարգիս, մարտական հենակետո՞ւմ է հանգիստ, թե՞ զորամասում։
Դե դիրքերում որպես այդպիսին ծառայողական գրաֆիկ չկա, շարժվում ենք օրակարգով, ու այդպես օրն ավելի հեշտ է անցնում։ Մշտապես հսկում ենք տեղանքը։
—Այս ամիսների ծառայությունից հետո ի՞նչ եք կարծում հայկական կողմն է ուժեղ, թե հակառակորդի։
Բնականաբար, մենք ուժեղ ենք։ Նրանք քանակով շատ են, իսկ հավասարակշռությունը պահում ենք որակով։ Ինչպես ասում են՝ քանակը դեռ որակ չէ։
—Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում։
Զորամասում գրադարան ունենք, զորքն օգտվում է, ունենք նաև սպորտմասսայականի համար նախատեսված հատված, որտեղ էլ կոփում ենք մեր մարմինը։
—Սնունդից գո՞հ եք։
Այո´, դեռ չեմ լսել մի զինվորից, որ դժգոհի սնունդից։
—Ծառայությունն ավարտելուց հետո ի՞նչ եք պատրաստվում անել։
Կշարունակեմ ուսումս։
Սարգիսի հետ զրուցելուց հետո խոսում ենք նաև նրա հրամանատարի հետ, որպեսզի հենց նրանից ճշտենք, թե ինչպիսին է Սարգիսը որպես զինծառայող։
Զորամասի հրամանատար Սամվել Մինասյանը, ցույց տալով Սարգիսի կրծքին ամրացրած «Հայոց Բանակի գերազանցիկ» կրծքանշանն ասում է՝աա արդեն ամեն ինչի մասին խոսում է։
Սարգիս Մինասյանի մյուս հարցազրույցները Ռազմինֆոյին կարող եք կարդալ այստեղ՝
Ռազմական մինիմալ գիտելիքներ ունենալը պարտադիր է. ապագա զինվոր
Զինվորը պետության օդն ու ջուրն է. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին
Հիշեցնենք, որ Ռազմինֆոն այցելել էր Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում։
Այն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: