Սիրիայում սպանվել է Բաշար Ասադի կողմնակիցների շարքում կռվող ադրբեջանցի

1990-ին Շուշի քաղաքում ծնված, Ադրբեջանի քաղաքացի Շիրազի Շաքիր օղլու Հուսեյնովը, որը, ադրբեջանական կողմի վկայությամբ, մարտնչում էր Սիրիայում Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում, սպանվել է վերջերս «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման դեմ մարտերում։ 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Հուսեյնովի՝ Բաքվում բնակվող հոր խոսքերին, Հուսեյնովը 2 ամիս առաջ մեկնել էր Թուրքիա՝ բուժվելու նպատակով։ Թուրքիա մեկնելուց ի վեր նա ընտանիքի հետ կապ չի հաստատել։

Նկատենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Տե´ս նաև։ Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *