Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 5

Ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը, որը վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության ներքո էր։ Մարտերի ժամանակ Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 2 Մի-24 ուղղաթիռներ, վնասել Մի-8 ուղղաթիռ։ Երկու օդաչու մահացել է։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակնրով։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսական կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Ամեն դեպքում, Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը՝

15:45 ” Ուկրաինան ժամանակավորապես փակել է Ղրիմի հետ սահմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան ՌԻԱ գործակալությունը։

***

18։20-Ուկրաինայի Սլավյանսկ շրջանում մեծ տրամաչափի գնդացրից անհայտ անձինք հարված են հասցրել Ուկրաինայի զինուժին պատկանող Մի-24 ուղղաթիռին։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը հարվածի պահին մարտական հանձնարարություն կատարելիս էր եղել, 2 օդաչուներն էլ ողջ են։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը, որը վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության ներքո էր։ Մարտերի ժամանակ Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 2 Մի-24 ուղղաթիռներ, վնասել Մի-8 ուղղաթիռ։ Երկու օդաչու մահացել է։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

***

14։20 ” Ռուսաստանյան ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Սլավյանսկում ուկրաինական զրահափոխադրիչի կրակի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Ըստ աղբյուրի՝ Կրակ է արձակվել վերջինիս ավտոմեքենայի ուղղությամբ։ Նշվում է, որ ներկայում շարունակվում են մարտերն ուկրաինական կողմի և ինքնապաշտպանական ուժերի միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *