Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ռասուլ Քյամրան Ռաֆիգ օղլուն, համաձայն պաշտոնական վարկածի՝ խախտելով անվտանգության կանոնները, ազդանշանային ատրճանակից կրակ է բացել և վիրավորել ոտքը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ միջադեպի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Աղբյուրը չի հստակեցնում՝ որ հատվածում է գրանցվել միջադեպը։
Նկատենք, որ սա 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական պաշտպանական և անվտանգության գերատեսչությունների հաղորդած 3-րդ վիրավորն է։