Ամերիկացի զինվորներն անարգու՞մ են թալիբների մարմինները. նոր լուսանկարներ

Արևմտյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որտեղ ամերիկացի զինվորները ծաղրում են սպանված թալիբների մարմինները: Որոշ լրագրողներ գրում են, թե զինվորների նման քայլը կարող է  բողոքի նշան լինել, որով փորձում են ուշադրություն գրավել բանակում առկա խնդիրներին:

Los Angeles Times-ի խմբագիր Դավան Մահարաջը՝ լուսանկարները հրապարակել և ներողություն է խնդրել ընթերցողներից, ովքեր կարող են ցնցվել դրանցից: «Մեր թերթը պետք է սառնարյուն և անաչառ լուսաբանի Աֆղանստանում ամերիկյան զորքի գործողությունները, հատկապես երբ խոսքը կարգուկանոնի՝ այսքան լուրջ և անմարդկային խախտմանն է վերաբերում»,- գրում է Մահարաջը:

Թերթի լրագրողներին չի հաջողվել կապվել լուսանկարներում պատկերված զինվորների հետ կամ ստուգել նկարների իսկությունը: Իսկ ԱՄն ղեկավարությունը հասցրել է քննադատել թերթի քայլը՝ այն համարելով խռովությունների պատճառ և հարված ամերիկացի զինվորների հեղինակությանը:

Mercury News-ը գրում է, որ վաղուց արդեն նորություն չեն ամերիկացի զինվորի նման նկարները և դրանք վաղուց տեղ են գտել պետության մի շարք թանգարաններում:

Լրագրողները հավելել են, որ մինչ երկրի ղեկավարությունը՝ ի դեմս Բարաք Օբամայի, քննադատում է ամերիկացի զինվորների նման քայլը: Իսկ ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է. «Պատերազմը մնում է պատերազմ: Եվ ես շատ լավ գիտեմ, թե այն որքան դաժան, արյունարբու և անմարդկային կարող է լինել»:

Վերջերս ամերիկացի զինվորների մասնակցությամբ նման նկարների թիվը ավելացել է: Դեռ հունվարին հայտնվեցին կադրեր, որտեղ երևում էր, որ ամերիկացի զինվորները միզում են սպանված թալիբների մարմիններին: ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտավախություն ունի, որ այս նկարների հրապարակումը Աֆղանստանում բողոքի և հակաամերիկյան գործողությունների նոր ալիք կբարձրացնի, ինչպիսիք եղան Ղուրանի այրման և Ռոբերտ Բեյլսի կողմից 17 խաղաղ աֆղանցու գնդակահարությունից հետո:

Աղբյուր՝ Фотоскандал в США: подлинность жестоких снимков не установлена

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *