Անհետ կորած սպային չեն գտել. որոնողական աշխատանքները շարունակվում են

Մայիսի 1-ին Վայքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի սպա է անհետացել։ Անհետացած 28-ամյա Մերուժան Աշոտի Հարությունյանը կոչումով ավագ լեյտենանտ է:ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում մայիսի 1-ին հաստատել էր տեղեկությունը՝ հավելելով, որ ավագ լեյտենանտին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Այսօր ևս Ռազմինֆոն կապ հաստատեց ՊՆ մամուլի քարտուղարի հետ՝ աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար։ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ սպայի գտնելու նպատակով մայիսի 1-ից ի վեր մեկնարկած որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն այս պահի դրությամբ որևէ նորություն չունեն։

One response to “Անհետ կորած սպային չեն գտել. որոնողական աշխատանքները շարունակվում են

  1. Pingback: Փրկարարները Տանձիկի ջրամբարից հանել են կորած սպայի դին. ԱԻՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *