Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարութունը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության զինված ուժերը երեք նոր տեսակի զրահամեքենաների կարիք ունի:
Զինված ուժերի անհրաժեշտ են ուժեղացված զրահով մեքենաներ, որոնք փոխարինելու են ներկայում շահագործվող զրահամեքենաներին: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:
Զրահամեքենաներից առաջինը պիտի լինի զրահապատ բազմանպատակային մեքենա (Multi Role Vehicle ” Protected (MRV-P), մյուսը՝ զրահապատ սանիտարական-շտապ օգնության մեքենա (Future Protected Battlefield Ambulance (FPBA)), երրորդը՝ զրահապատ կցասայլակավոր մեքենա՝ (Non-Articulated Vehicle Protected (NAVP)):
Կարելի է ենթադրել, որ այս քայլով բրիտանական մասնագետները փորձում են ստեղծել զրահապատ պլատֆորմներ, որոնց հիմքի վրա պիտի ստեղծվեն զինված ուժերում հետագայում կիրառվելիք թեթև զրահապատ մեքենաները:
Ընդ որում՝ այսպիսի ծրագիր Մեծ Բրիտանիայում եղել է նաև նախկինում: Նման մի նախագիծ էր Operational Utility Vehicle System (OUVS) պլատֆորմը, որը հետագայում կասեցվեց: