Սեյրան Օհանյանն այցելել է վերակառուցվող հրաձգարան

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ զինված ուժերի զորամիավորումներից մեկը: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանը, նախարարի աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, վարչության պետեր մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ:

Պաշտպանության նախարարը ցուցումներ է տալիս հրաձգարանում

Պաշտպանության նախարարը ցուցումներ է տալիս հրաձգարանում

Պաշտպանության նախարարը հրամանատարության հետ միասին շրջել է զորամիավորման հրաձգարանում, որը հիմնովին վերակառուցման ու կատարելագործման փուլում է:

Նշվում է, որ այս հրաձգարանը վերակառուցումից հետո իր մակարդակով ու տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի աշխարհի առաջատար հրաձգարանների մակարդակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *