Բելառուսը արդիականացրել է հին ԲՏՌ-50 զրահափոխադրիչները

Բելառուսական «Մինոտոր-սերվիս» ընկերությունը արդիականացրել է 50-ականների խորհրդային ԲՏՌ-50 զրահափոխադրիչներն ու դրանք առաջարկում է ասիական երկրներին:

Բելառուսական ԲՏՌ-50ՊԿՄ զրահափոխադրիչը

Բելառուսական ԲՏՌ-50ՊԿՄ զրահափոխադրիչը

Նոր ԲՏՌ-50ՊԿՄ զրահափոխադրիչն ընկերությունը ստացել է ԲՏՌ-50-ի մեկ այլ արդիականացման՝ ԲՏՌ-50ՊԿ-ի ու նույն շասսիով ՊՏ-72 լողացող տանկի արդիականացման արդյունքում: Զրահափոխադրիչի նոր տարբերակը ներկայացրել են DSA-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, ինչպես հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

ԲՏՌ-50ՊԿՄ զրահափոխադրիչի վրա տեղադրվել է նոր դիզելային շարժիչ, ինչի արդյունքում մեքենայի առավելագույն արագությունը 45-ից հասցրել են մինչև 60 կմ/ժ-ի, իսկ երթի պաշարը 400 կմ-ից հասել է մինչև 450 կմ-ի: Կատարվել են նաև այլ փոփոխություններ, ինչի արդյունքում զրահափոխադրիչը, ըստ նախագծող ընկերության, կարող է մասնակցել ռազմական գործողություններին՝ համագործակցելով ժամանակակից ռազմական տեխնիկայի հետ:

Բազային ԲՏՌ-50 զրահափոխադրիչը նախագծվել է ԽՍՀՄ-ում 1952-ին ու սերիական արտադրության է եղել 1954-1970 թվականներին, որից հետո նրան փոխարինել են ավելի կատարելագործված զրահափոխադրիչներ: ԲՏՌ-50-ի անձնակազմը 2 հոգի է, այն կարող է տեղափոխել մինչև 20 դեսանտային:

Զրահափոխադրիչի նախնական տարբերակների վրա տեղադրված է եղել 14,5 ԿՊՎՏ գնդացիր, որին հետագայում փոխարինել է 7,62 ՊԿՄԲ գնդացիրը: Մեքենան թրթուռավոր է ու լողացող, ունի 240 ձիաուժանոց շարժիչ, որը թույլ է տալիս խճուղիներում զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն:

ԲՏՌ-50-ն ունի մի քանի արդիականացումներ, իսկ նրա հիմքի վրա հետագայում նախագծվել են խորհրդային ՊՏ-76 լողացող տանկն ու այլ տեխնիկա: Ներկայում այս զրահամեքենայից մնացել է մի քանի երկրների ԶՈւ սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *