ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում ապրիլի 30-ին կայացել է «Վիվատ, Հաղթանակ» խորագրով բանակային երգի միջազգային փառատոնի գալա համերգը, որին, ի թիվս Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Չեխիայի, Լատվիայի երաժշտական խմբերի, մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» երաժշտական անսամբլը:
Փառատոնային մի քանի օրերի ընթացքում հայկական երաժշտական խումբը ներկայացել է տարբեր կատարումներով, իսկ Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևան» ջազային ստեղծագործության կատարումը օգնել է նվաճել փառատոնի Գրան պրին: Երաժշտական ոլորտի անվանի ներկայացուցիչներից կազմված պրոֆեսինալ ժյուրին բարձր գնահատել է «Զորական» երաժշտական խմբի կատարողական վարպետությունն ու բեմական կեցվածքը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: