Թուրքիայում փորձել են պայթեցնել Դերսիմի ժանդարմերիայի հրամանատարի մեքենան

Ներկայիս Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) նահանգում տեղի ժանդարմերիայի հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի ընթացքի ժամանակ պայթեցվել է ավտոճանապարհի մոտ տեղադրված հեռակառավարվող ռումբ։

Պայթյուն Դերսիմում

Պայթյուն Դերսիմում

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռումբը գործի է դրվել մայիսի 1-ին տեղի ժամանակով 16։45-ին (երևանյան ժամանակով՝ 17։45-ին) Դերսիմի Սութլյուջե գյուղի մոտակայքով անցնող ավտոճանապարհին։

Պայթյունի հետևանքով Թուրքիայի ԶՈւ Դերսիմի նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Յուրդաքուլ Աքքուշի զրահապատ մեքենան վնասվել է, սակայն տուժողներ չեն եղել։ Վնասվել են նաև Աքքուշին ուղեկցող ավտոմեքենաները։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

CNNTurk-ի փոխանցմամբ՝ պայթյունը կազմակերպել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *