Ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ից գրոհել են Սլավյանսկ քաղաքը, որը վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության ներքո էր։ Մարտերի ժամանակ Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական Մի-24 ուղղաթիռներ, վնասել Մի-8 ուղղաթիռ։ Մի-24 ուղղաթիռի օդաչուն մահացել է։ Եվ մեկ օդաչու ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում առաջին զոհի մասին։
Երևանյան ժամանակով 11։00-ի սահմաններում իրավիճակիը որոշակիորեն հանդարտվել է։
18։30 ” Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ Սլավյանսկում իրականացվող գործողությունների հետևանքով ուկրաինական կողմը 2 զոհ և 7 վիրավոր ունի։
***
18։15 ” Օդեսայում ցույցեր են, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ բախումներ են ուկրաինական կողմի ոստիկանների և ռուսամետ ցուցարարների միջև։
***
18:00 ” Ռուսաստանը հրավիրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկելու է Ուկրաինայում ընթացող զարգացումները։ Ուշադրության կենտրոնում է լինելու Սլավյանսկում զարգացումները։
***
16։35 ” Սլավյանսկի «ազգային քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովի հայտարարության համաձայն՝ ուկրաինական զորքերի գործողությունների հետևանքով քաղաքում 5 մարդ է սպանվել, որից 3-ը՝ «ինքնապաշտպանական ուժերի» մարտիկները, 2-ը՝ խաղաղ բնակիչներ։
***
16։30 ” Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, թե Սլավյանսկում գործողություն սկսած ուկրաինական բանակի շարքերում կան նաև անգլերեն խոսող արտասահմանցիներ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել այլ երկրներին չխառնվել Ուկրաինայում ընթացող իրադարձություններին։
***
16:20 ” Սլավյանսկին հարևան Անդրեեևսկոե ավանի մոտ բնակիչները կարողացել են կանգնեցնել ուկրաինական բանակի շարասյունը՝ կազմված զրահամեքենաներից։ Համացանցում տարածվել են կադրեր դեպքի վայրից։
***
15:30 ” Տեսանյութը, ըստ հեղինակի, արվել է Յասնոգորսկում, որտեղ ուկրաինական ռազմական շարասյունը փորձում է անցնել բնակիչների խմբերի միջով։
***
12։06 ” Ուկրաինական բանակը կարողացել է վերցնել Սլավյանսկի հեռուստաաշտարակը, որը Կարաչուն լեռան գագաթին է։ Կարաչունը քաղաքի ամենաբարձր կետն է։
***
11։15 ” «Ազգային ինքնապաշտպանական ուժերի» շտաբից հայտնել են, որ ներկայում ուկրաինական ուղղաթիռները թռիչքներ չեն կատարում Սլավյանսկի վրա, սակայն քաղաքն օղակի մեջ է առնվել ուկրաինական ուժերի կողմից։