Սաուդյան Արաբիան առաջին անգամ ցուցադրել է մեծ հեռահարության DF-3 հրթիռները

Սաուդյան Արաբիան 2014-ի ապրիլի 30-ին երկրի հյուսիս-արևելքում տեղակայված Հաֆֆ ալ Բաթին ռազմակայանում անցկացրած ռազմական շքերթի ժամանակ ի թիվս սպառազինության այլ նմուշների ցուցադրել է նաև չինաստանյան արտադրության մեծ հեռահարության Դունֆեն -3 հրթիռները։ Այս մասին հադորդում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։

DF-3 հրթիռը սաուդյան շքերթի ժամանակ

DF-3 հրթիռը սաուդյան շքերթի ժամանակ

Շուրջ 2 տասնամյակից ավել այս հրթիռներին տիրապետող Սաուդյան Արաբիան դրանք ցուցադրում էր առաջին անգամ։ 1987-ին Չինաստանը վաճառեց դրանք՝ ի սկզբանե նախագծված միջուկային մարտագլխիկները փոխարինելով ֆուգասային մարտական մասով։

Շքերթը, որի ժամանակ ցուցադրվել են Դունֆեն -3 (DF-3) հրթիռները, անցկացվել է «Աբդուլլահի սուր» անվանումը կրող ռազմական խոշոր զորավարժության շրջանակներում։ Դրան հրավիրված են եղել օտարերկրյա բարձրաստիճան մի շարք հյուրեր՝ այդ թվում նաև Բահրեյնի թագավոր Համադը։

Նշենք, որ թեպետ Սաուդյան Արաբիան տևական ժամանակ չէր հիշատակում սեփական զինված ուժերի սպառազինությունում այս հրթիռների առկայության մասին, այդուհանդերձ, դեռևս 2013-ի հուլիսին Jane’s ռազմական հանդեսը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնցից կարելի էր ենթադրել՝ այդ երկրում առկա է DF-3 հրթիռների առնվազն 3 ռազմակայան։

Հավելենք, որ հայտնի չէ DF-3 հրթիռների ստույգ քանակը, որոնք առկա են Սաուդյան Արաբիայում, սակայն շրջանառվում է 30-ից 120 հրթիռների մասին։ Նկատենք նաև, որ շւորջ 2 000 կգ-անոց մարտական մասով օժտված DF-3-ի թռիչքի հեռավորությունը շուրջ 2 000 կմ է։

Հավելենք նաև, որ ապրիլի 29-ին մեկնարկած «Աբդուլլահի սուր» անվանումը կրող զորավարժությունը խոշորագույնն է Սաուդյան Արաբիայի պատմության մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *