Nexter-ը 10 տարով ստանձնել է Ֆրասնիայի ԶՈւ VBCI ՀՄՄ-ների սպասարկումը

Ֆրանսիական Nexter Group ընկերությունը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հետ, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվել է կատարել VBCI հետևակի մարտական մեքենաների սպասարկումը, որոնք առկա են երկրի զինված ուժերի սպառազինության մեջ:

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը սեփական արտադրության VBCI անվավոր հետևակի մարտական մեքենաների սպասարկումն իրականացնելու է առաջիկա 10 տարիների ընթացքում, ինչի մասին հայտնում է ընկերության կայքը:

Ֆրանսիայի ԶՈւ VBCI հետևակի մարտական մեքենան

Ֆրանսիայի ԶՈւ VBCI հետևակի մարտական մեքենան

Ֆրանսիայի զինված ուժերի սպառազինության մեջ ներկայում առկա է VBCI ու VPC (հրամանատարական տարբերակը)տեսակի մոտ 500 հետևակի մարտական մեքենա: Դրանք ֆրանսիական ԶՈւ կազմում մասնակցել են ռազմական գործողությունների Աֆղանստանում ու Մալիում:

Նշենք, որ այս հետևակի մարտական մեքենաների հիմքի վրա է Ֆրանսիան Ռուսաստանի հետ համատեղ նախագծում հայտնի «Ատոմ» հետևակի մարտական մեքենան, որի ծրագրի տապալման մասին խոսակցություններ կային 2014-ի ապրիլին: Պատճառն այն էր, որ ֆրանսիական կողմը սպառնում էր դադարեցնել համատեղ նախագծումը՝ հիմնավորել դա Ռուսաստանի՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ ունեցած դիրքորոշմամբ:

VBCI-ն 8×8 ընթացամասով մինչև 30 տոննա կշռով անվավոր հետևակի մարտական մեքենա է, որն ունակ է տեղաշարժվել մինչև 90կմ/ժ արագությամբ։ Հետևակի համար այն ապահովում է բարձր աստիճանի անվտանգություն մարտի տարբեր փուլերում՝ միաժամանակ տրամադրելով կրակի վարման ու տեղանքի զննման լավ հնարավորություններ:

Հետևակի մարտական մեքենան զինված է 25 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով ու 7,62 գնդացրով: Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 8 հոգի:

0 responses to “Nexter-ը 10 տարով ստանձնել է Ֆրասնիայի ԶՈւ VBCI ՀՄՄ-ների սպասարկումը

  1. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *