ԱՄՆ-ում շահագործման են հանձնել արբանյակային կապով օժտված առաջին B-52H ռմբակոծիչը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը 2014-ի ապրիլի 25-ին ստացել են կապի արդիականացված համակարգով օժտված B-52H Stratofortress առաջին ռազմավարական ռմբակոծիչը։ CONNECT անվանումը ստացած կապի ու կառավարման նոր համակարգի միջոցով զգալիորեն կբարձրանա ռմբակոծիչի օպերատիվության աստիճանը։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը։

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

Արդիականացման շնորհիվ կապը հրամանատարական կետի և ռմբակոծիչի անձնակազմի միջև կապահովվի ոչ թե թվային, այլ արբանյակային կապի միջոցով։

Բացի այդ, եթե նախկինում ինքնաթիռն արդեն օդում էր ու ծագում էր առաջադրանքի ու հետևաբար նաև թիրախների փոփոխման անհրաժեշտություն, ապա ռմբակոծիչը պետք է կատարեր վայրէջք, ինչից հետո միայն հնարավոր կլիներ վերածրագրավորել ռումբերի կոորդինացման համակարգը։ Այժմ արդեն անհրաժեշտ բոլոր կոդավորումը հնարավոր կլինի իրականացնել նաև օդում՝ արբանյակային կապի միջոցով։

CONNECT համակարգով ներկայումս համալրվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս 76 միավոր B-52H ռմբակոծիչ։ Բացի այդ, արդիականացվում են նաև ինքնաթիռների ռադիոտեղորոշման կայանն ու բորտ համակարգը, ինչի շնորհիվ B-52H Stratofortress-ը կշարունակի շահագործվել ԱՄՆ ՌՕՈւ շարքերում առնվազն մինչև 2040 թվականը։

Boeing ընկերության արտադրած B-52 ռազմավարական ռմբակոծիչը շահագործման է հանձնվել 1955-ին։ Արտադրվել է վերջինիս ավելի քան 740 օրինակ: 5 հոգանոց անձնակազմ ունեցող ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1050 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ B-52H Stratofortress-ն ունակ է օդ բարձրացնել 31 500 կգ ընդհանուր զանգվածով ռումբեր, այդ թվում՝ նաև միջուկային։

One response to “ԱՄՆ-ում շահագործման են հանձնել արբանյակային կապով օժտված առաջին B-52H ռմբակոծիչը

  1. Pingback: ԱՄՆ Աֆղանստանում և Իրաքում կրկին B-52H ռմբակոծիչներ է օգտագործում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *