Սիրիայում ադրբեջանցի զինյալների երեխաներին ևս պատրաստում են Ասադի դեմ կռվելու համար

Համացանցում տարածվել է Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների հերթական տեսագրությունը, որտեղ ադրբեջանցիները վկայում են՝ շարունակելու են «սրբազան պատերազմը Սիրիայում», բացի այդ , կարևոր է այն հանգամանքը, որ տեսագրությունում մանկահասակ երեխաներ են, որոնց ամենայն հավանականությամբ ևս պատրատում են «սրբազան պատերազմի» համար։ Ավելի վաղ ադրբեջանական մամուլը բազմիցս տեղեկացրել էր՝ Ադրբեջանի քաղաքացիները հաճախ Սիրիա են մեկնում իրենց ընտանիքների, այդ թվում՝ երեխաների հետ կամ էլ Սիրիա մեկնելուց հետո կոչ անում իրենց կանանց ու երեխաներին տեղափոխվել իրենց մոտ և միանալ «իսլամական պետության ստեղծման գործին»։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, տեսագրությունում «Մուհամեդ» մականունով ոմն զինյալը, որն իրեն ներկայացնում է որպես «ադրբեջանցի գրոհայինների էմիր (առաջնորդ)», շեշտում է՝ Սիրիայում իրենք ստեղծում են իսլամիստական պետություն։ «Ալլահը շնորհել է մեզ՝ մուսուլմաններիս, Իրաքի և Լևանտի  հողերում ստեղծել իսլամական պետություն և իսլամական բանակ։ Մեր բանակն արդեն ունի հրանոթներ, տանկեր, նույնիսկ ինքնաթիռներ։ Մենք՝ ադրբեջանցի զինյալներս, ինչպես և մյուս զինյալները, հաստատվել ենք Ռահհա քաղաքում, այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները մեր երեխաների ուսման համար»,-ասել է ադրբեջանցի էմիրը։ Նրան հետևում է մեկ այլ ադրբեջանցի զինյալի «Ումեյրի» կոչը։

Նկատենք, որ զինյալի խոսքում հիշատակված Ռահա քաղաքը Սիրիայի հարավ-արևմուտքում է, փոքր քաղաք է, բնակչության մեծ մասն արտագաղթել է Սիրիայի հակամարտության սկբնական շրջանում՝ 2011-ից ի վեր։ Ինչ վերաբերում է «Իրաքի և Լևանտի պետության ստեղծմանը», ապա խոսքը Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ կռվող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման մասին է, որի շարքերում կան ադրբեջանցի զինյալներ։

Հավելենք նաև, որ ԱՊԱ-ն չի նշում տեսագրության աղբյուրը և թե երբ է այն արվել, այլ աղբյուրներում սույն տեսագրության վերաբերյալ տեղեկություններ չկան։

Տե´ս նաև. Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

One response to “Սիրիայում ադրբեջանցի զինյալների երեխաներին ևս պատրաստում են Ասադի դեմ կռվելու համար

  1. Pingback: Ադրբեջանական մամուլը հայտնում է Սիրիայում ադրբեջանցի մանկահասակ զինյալների մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *