Դասալքության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Հայաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 29-ամյա երիտասարդին, ով մեղադրվում է դասալքության  համար։

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թվականի ծնված Հայկ Պ.-ն։

Նա 2004 թվականի օգոստոսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի (դասալքություն) մեղադրանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *