Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հակոբ Ինջիղուլյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 29-ին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես նաև դեռևս 2010-ին գերի ընկած, 5 հոգուց բաղկացած ընտանիքին։ 

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան։

Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության աշխատակից Հասմիկ Գալստյանը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ գերիները նամակներ են փոխանցել տեսակցության ընթացքում, նամակներն էլ իրենք այսօրվա մեջ կհանձնեն գերիների հարազատներին, որոնց արդեն տեղեկացրել են տեսակցության մասին։

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանին ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել էին նաև 2014-ի մարտի 12-ին։

Հավելենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991-ին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ ՀիմաՄԱԿ-ըփորձումէգտնելայնպիսիերկիր, որըկհամաձայնիընդունելՀակոբին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *