Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Սերբիայի նախկին նախագահին

Ադրբեջանի պաշտպանության նախար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 29-ին, հյուրընկալել է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչին։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Սերբիայի նախկին նախագահին

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Սերբիայի նախկին նախագահին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մանրամասները, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաև անդրադարձ են կատարել Արցախյան հիմնախնդրին։

Ըստ աղբյուրի՝ Տադիչն ընդգծել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների առկայությունն ու դրանք խորացնելու ձգտումները։

Հիշեցնենք, որ Տադիչը 2008-ին երկրորդ անգամ ընտրվել էր Սերբիայի նախագահ, սակայն 2012-ի ապրիլի 5-ին հրաժարական էր տվել։

Հավելենք նաև, որ  Զաքիր Հասանովը Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով փետրվարի 17-ին երկօրյա այցով մեկնել էր Սերբիա:

Փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ու Նեբոյշի Ռոդիչը հանդիպում են ունեցել՝ քննարկելով ռազմական համագործակցության հեռանկարները։

Համաձայն Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ընթացքում շեշտել է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կմասնակցեն Սերբիայի տարածքում անցկացվող Viking 14 և Platinum Wolf 14 զորավարժությունների։ Հասանովն էլ իր հերթին բնորոշել է Սերբիային որպես «բարեկամական դաշնակից»։

Հանդիպման ավարտին կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, որը ենթադրում է ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում առավել սերտ փոխգործակցություն։

Նշենք նաև, որ Զաքիր Հասանովը հունվարի 30-ին ընդունել էր Ադրբեջանում Սերբիայի դեսպան ԶորանՎայովիչին՝ հերթական անգամ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։

Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *