Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Չճշտված տեղեկություններով՝ զոհվել է մեկ, վիրավորվել ևս մի զինծառայող: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ 2012թ ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահվան 22 դեպք:
- Այսօր ադրբեջանական կողմի արձակած կրակից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Զինծառայող՝ 22-ամյա Կարեն Մովսիսյանը ծանր վիրավորվել է:
- Տպագիր մամուլը հայտնում է, որ ՀՀ ՊՆ-ն ցանկանում է ձեռք բերել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը:
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին:
- Թերթն անդրադարձել է 2010թ. դեկտեմբերի 31-ին Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ բռնկված վեճին, որի արդյունքում քաղաքացի էր մահացել:
- Ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի կողմից ԶԼՄ-երի հրապարակումների հիման վրա կատարած մոնիտորինգի արդյունքների համաձայն` ընթացիկ տարում, Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում զոհվել է 22 զինծառայող, վիրավորվել՝ 44-ը:
- Ադրբեջանն Իրան-Ադրբեջան սահմանին 30 միավոր տանկ է տեղակայել: Բաքուն Թել-Ավիվից գնել է հակատանկային հրթիռներ ու ականանետեր, իսկ 2011 թվականին ռազմական բյուջեն ավելացրել է 89%-ով:
- Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանի առաջադրանքներից մեկը ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրներին այլընտրանք ստեղծելն է:
- Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային և հրթիռային փորձարկումների սառեցումից հրաժարվելու մասին։
- ԱՄՆ-ն 2 տարով հետաձգել է քիմիական զենքի ոչնչացման ծրագրի ավարտի ժամկետները:
- Սուդանի և Հարավային Սուդանի միջև մարտական գործողությունների տարածքն ընդլայնվել է: Կողմերը մեղադրում են միմյանց նավթով հարուստ Հեգլիգ շրջանի արևմուտքում նոր ճակատ բացելու մեջ:
- Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստի մոտակայքում կանգնեցվել է Սիրիա զենք տեղափոխող գերմանական նավը: