Ադրբեջանի ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստ է կայացել

Ադրբեջանի զինված ուժերի ուսումնական կենտրոնում ապրիլի 29-ին կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալները, զորամասերի հրամանատարները, գլխավոր վարչությունների և անկախ ծառայությունների ղեկավարները, զորամիավորումների հրամանատարները, շտաբերի պետերը և այլ սպաներ։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցկացված նիստին ներկայացվել են վերջին շրջանում ՊՆ և ԶՈւ համակարգերում իրականացված միջոցառումների և փոփոխությունների մանրամասները, քննարկվել են առաջնային խնդիրները և ծառայողական հարցեր։ Նիստի ավարտին  նախարարը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն հատկացնել կարգապահությանն ու զինծառայողների մարտական ոգու բարձրացմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *