Մռովի լանջին զինծառայողներ են մկրտվել

Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, ՊԲ զորամասերից մեկի հոգևոր սպասավորներ Նարեկ, Սարգիս և Ավետիս սարկավագները հյուիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարական անձնակազմի և հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագի հրավերով այցելել են զորամաս և զինծառայողների մկրտություն իրականացրել։

Զինծառայողները՝ Մռովի լանջին

Զինծառայողները՝ Մռովի լանջին

Մկրտության արարողությունը անցկացվել է Մռով լեռան լանջին կառուցված ՍուրբԱմենափրկիչ վանքում։

Մկրտվել է շուրջ 2 տասնյակ ժամկետային զինծառայող, որոնց կնքահայրերը եղել են իրենց ծառայակիցները, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *