Ավտովթարից զորամասի հրամանատար է մահացել

Ապրիլի 26-ին ժամը 2։00-ի հատվածում Երևան-Սևան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը։

տարբերանշան

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Գնդապետը 45 տարեկան էր, իր խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։

One response to “Ավտովթարից զորամասի հրամանատար է մահացել

  1. Pingback: ԱՄՆ պետդեպարտամենտի արգելքով դադարեցվել է Ադրբեջանին ուղղաթիռային սարքավուրմների վաճառքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *