Թուրքիան Կիպրոսի հյուսիսում զորավարժություն է անցկացնում

Թուրքիան Կիպրոսի հյուսիսի բռնազավթված տարածքում հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված զորավարժություն է անցկացնում։ Թուրքիայի և այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» միջև վարժանքները
մեկնարկել են ապրիլի 28-ին և շարունակվելու են մինչ մայիսի 9-ը։

Զորավարժությունը նախատեսված է ինչպես հատուկ նշանակության ստորաբաժանումների համար, այնպես էլ դրանց ընթացքում իրականացվում են որոնողափրկարակական վարժանքներ։

Նշենք, որ Թուրքիան 1974 թվականից բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը, որը ստացել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» անվանումը, իսկ այն ճանաչված է միայն Անկարայի կողմից։ Ներկայում Թուրքիան Կիպրոսի հյուսիսում պահում է մեծաքանակ զինված ուժեր, որոնք թեև պայմանականորեն պատկանում են ՀԿԹՀ-ին, սակայն իրականում հենց Թուրքիայի զինված ուժերի մի մասն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *