Ապրիլի 28-ի վաղ առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այց է կատարել ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը: Օհանյանը նախ հետևել է անձնակազմի վերկացին, ապա և առավոտյան մարմնամարզությանը:
Պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին:
Սեյրան Օհանյանը, զրուցելով զինվորների հետ, ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:
Սեյրան Օհանյանն այցի վերջում խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:
Pingback: ԱՊՀ-ն միասնական աշխարհատեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակ ունի. օրվա ամփոփում | Ռազմ.info