Թուրքիան ԱՄՆ-ում զորավարժության է մասնակցում

Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Միացյալ Նահանգներում ընթացող Emerald Warrior-2014 համատեղ զորավարժությանը։

Emerald Warrior 2013

Emerald Warrior 2013

Ռազմաօդային ուժերի համար նախատեսված վարժանքները սկսվել են ապրիլի 24-ին և շարունակվելու են մինչ մայիսի 7-ը։ Դրանք անցկացվում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության՝ Ֆլորիդա նահանգում տեղակայված Հալբարթ ավիաբազայում։

 

Զորավարժությանը Թուրքիան ներկայացել է 15 զինծառայողով։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է կատարելագործել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համատեղ հատուկ գործողությունները անցկացման հմտությունները, խորացնել համագործակցությունն ու փորձի փոխանակում իրականացնել։

Հավելենք, որ Emerald Warrior (անգլերենից թարգմանելիս՝ «Զմրուխտե մարտիկ») զորավարժություններն անցկացվում են ամեն տարի Միացյալ Նահանգներում։

One response to “Թուրքիան ԱՄՆ-ում զորավարժության է մասնակցում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *