Ջիբութիի ռազմաօդային ուժերի 2 ուղղաթիռ վերանորոգել են Ռուսաստանում

Օրերս ռուսաստանյան մի շարք բլոգերում սիրողական նկարներ են տարածվել, ըստ որի կարելի է ենթադրել, որ Ջիբութիի ռազմաօդային ուժերի 2 ուղղաթիռ՝ ՄԻ-24Պ(J2-MBC) և Մի-24Վ (J2-MBD) վերանորոգվել են Ռուսաստանում։

Մի-24Վ ուղղաթիռը Սանկտ-Պետերբուրգում թռիչքի ժամանակ Նկարը՝ russianplanes.net-ի

Մի-24Վ ուղղաթիռը Սանկտ-Պետերբուրգում թռիչքի ժամանակ
Նկարը՝ russianplanes.net-ի

Նկարների հեղինակներն ուղղաթիռներին «բռնացրել» են Սանկտ Պետերբուրգում փորձնական թռիչքներ անելու ժամանակ։ Ենթադրվում է, որ բազմանպատակային ՄԻ-24Պ և Մի-24Վ ուղղաթիռները վերանորոգվել են հենց Սանկտ Պետերբուրգի ավիացիայի վերանորոգման 419-րդ գործարանում, որն այժմ «Վերտալյոտի Ռոսիի» (Ռուսաստանի ուղղաթիռներ) հոլդինգի կազմում է։

Մի-24Պ ուղղաթիռը Սանկտ-Պետերբուրգում թռիչքի ժամանակ

Մի-24Պ ուղղաթիռը Սանկտ-Պետերբուրգում թռիչքի ժամանակ

Հավելենք, որ երկու ուղղաթիռն էլ աֆրիկյան այս պետությունում սպառազինության էին ընդունվել դեռևս 2005 թվականին ևս մեկ Մի-24Պ (J2-MBЕ) ուղղաթիռի հետ։
Սակայն J2-MBЕ ուղղաթիռը կործանվել էր, իսկ մյուս 2-ը անսարքությունների պատճառով չէին գործարկվում։

Մի-24 ուղղաթիռի անձնակազմը 2-3 հոգի է, առավելագույն արագությունը՝ 435 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 450 կմ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11 500 կգ, կարող է կրել կառավարվող ու չկառավարվող հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *