Ադրբեջանական օդուժն ուսումնական թռիչքներ է կատարել շփման գծի մոտ. ՊԲ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերն անցած օրերին մի շարք թռիչքներ են կատարել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դրանք կրել են ուսումնամարտական բնույթ։

Ըստ նույն աղբյուրի՝ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը ժամանակին հավաստանշել է ադրբեջանական օդուժի թռիչքները՝ դրանք պահելով վերահսկողության ներքո։ Լուրջ միջադեպեր չեն եղել։

Թե ինչ տեսակի ինքնաթիռներ և ուղղաթիռներ են թռիչք կատարել հայկական օդային տարածքի մոտակայքում, չի մանրամասնվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *