2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, առանց սկզբնաղբյուրները հիշատակելու, հաղորդում է Սիրիա մեկնած և այնտեղ սպանված ադրբեջանցի կամ Ադրբեջանի քաղաքացի զինյալների մասին: Այս անգամ էլ հայտնի է դարձել՝ Սիրիայում տարածքում գործում է ադրբեջանցիների զինյալների ջոկատ՝ Azəri taboru:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Anspress լրատվակայքը, սույն ադրբեջանական ջոկատն ընդգրկված է «Իրաքի և Լևանտի իսլամիստական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կազմում, և ներկայումս կռվում է քրդերի «Ժողովրդական պաշտպանության կոմիտեներ» (YPG) խմբավորման դեմ:
Նշենք, որ Սիրիայում կռվող զինյալները, մասնավորապես՝ ծայրահեղ իսլամիստները, մեղադրում են YPG-ին Բաշար Ասադի համախոհների հետ համագործակցելու համար:
Նկատենք՝ ադրբեջանական կայքը չի հիշատակում՝ երբ և Սիրիայի որ հատվածում է կռվում վերոնշյալ ադրբեջանական ջոկատը: Այնուհանդերձ, հրապարակված լուսանկարներից մեկը համացանցային ֆորումներում հայտնվել է դեռևս 2014-ի ապրիլի սկզբին և տարածվել «Լաթաքիայում կռվող և սպանված զինյալներ» անվան ներքո, նրանց՝ ադրբեջանցի լինելու վերաբերյալ որևէ խոսք չկա:
Ինչ վերաբերում է YPG-ին, ապա այս խմբավորման գործողությունների վերաբերյալ լուրեր են սկսել հրապարակվել 2013-ի ամռանից, երբ քրդերին հաջողվել էր կասեցնել զինյալների առաջխաղացումը դեպի թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպի նահանգի Արթմա գյուղ:
2014-ի հոկտեմբերին այս քրդական խմբավորման մամուլի ծառայությունը փոխանցել էր՝ իրենք զինյալներից ազատագրել են 4 սիրիական գյուղ և կոչ են անում Սիրիայի տարածքում բնակվող բոլոր քրդերին միանալ ու ազատել Սիրիան «ալ Կաիդայի» հարձակումներից:
Pingback: Ադրբեջանում քննարկում են «Իսլամական պետությունում» կռվող ադրբեջանցիների հարցը | Ռազմ.info