Հայտնի է Ղրիմից դուրսբերված ուկրաինական սպառազինության ծավալը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2014-ի ապրիլի 25-ին տարածել է հաղորդագրություն, որում նշվել են Ղրիմից դուրսբերված ուկրաինական զինված ուժերին պատկանող ռազմական տեխնիկայի, սպառազինության, զինամթերքի ծավալների և անձնակազմի քանակի մասին։ Համապատասխան տվյալները տեղադրված են այդ երկրի պաշտպանական գերատեսչության կայքում։

Ղրիմից դուրսբերվող սպառազինության շարասյունից

Ղրիմից դուրսբերվող սպառազինության շարասյունից

Համաձայն հաղորդվող տվյալների՝ ապրիլի 24-ի դրությամբ Ղրիմից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 429 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 181 միավոր տրանսպորտային միջոց, 60 միավոր զրահատեխնիկա 25 միավոր ավիատեխնիկա։ Դուրս է բերվել նաև 105.5 տոննա զինամթերք և այլ գույք։

Հաղորդագրությունում նշվում է նաև ռազմածովային ուժերի 13 նավերի մասին, որոնք ՌԴ-ն վերադարձրել է ուկրաինական կողմին։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի գլխավոր վարչությունը հայտնել է նաև տվյալներ՝ Ղրիմը լքած զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ։ Նրանց թվում են 4 124 հոգի, որոնց զգալի մասը բաժին է ընկնում ռազմածովային ուժերին (2862 հոգի)։ Հաջորդիվ ռազմաօդային ուժերում զինծառայողներն ու իրենց ընտանիքի անդամներն են (835 հոգի)։

Հետաքրքիր է նաև զինտեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ Ուկրաինայի ՊՆ կայքում տեղադրված հայտարարության վերնագիրը, որում Ղրիմը նշվում է որպես «ժամանակավորապես օկուպացված տարածք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *