Ռազմաշաբաթ. Թուրքիա. ապրիլի 20-26

Թուրքական զինուժը վերջապես ստացավ տեղական ուղղաթիռները, առաջին A400M-ը Թուրքիայում է, թուրքական ռազմարդյունաբերությունը նոր ղեկավար ունի, զորվարժություններ և վարժանքներ։

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

” Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերը ստացել են թուրք-իտալական արտադրության T129 Atak (Աթաք) ուղղաթիռների առաջին խմբաքանակը։
Առաջին խմբաքանակի հանձնումը եղել է ապրիլի 22-ին։ Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են 9 միավոր ուղղաթիռ։ Ապագայում թուրքական զինուժը նախատեսում է շուրջ 50 «Աթաք» գնել։

” Թուրքիան վերջապես պաշտոնապես ընդունեց իր առաջին A400M բեռնատար ինքնաթիռը, որն Իսպանիայից Թուրքիա է թռչել ապրիլի 16-ին։ Բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Կեսարիայի (Կայսերիի) Էրքիլեթի ավիաբազայում։ Ավիաբազայում A400M-ի վայրէջքից հետո հանդիսավոր միջոցառում է անցկացվել այդ կապակցությամբ։

” Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարության նոր ղեկավար է նշանակվել Իսմաիլ Դեմիրը, ով երկար տարիներ աշխատել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունում։ Իսմաիլ Դեմիրը նոր պաշտոնին է նշանակվել ապրիլի 12-ին։

” Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ռազմաօդային ուժերի «Կայծակ-2014» զորավարժությանը, որին մասնակցելու են նաև պահեստազորի զինծառայողները։ Զորավարժությունը մեկնարկելու է ապրիլի 22-ին և շարունակվելու է մինչ մայիսի 16-ը։ 25 օր տևողությամբ հավաքն անցկացվելու է հիմնականում Իզմիրում։

” Թուրքիայի զինված ուժերի «Բարբարոս» նավախումբը ժամանել է Նիգերիա, որտեղ ցուցադրական վարժանքներ է իրականացրել տեղի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների համար։ Թուրքական ռազմանավերն ապրիլի 16-ին խարիսխ են գցել Նիգերիայի Լագոս նավահանգստում։ Թուրքական նավախմբի հրամանատարական կազմը հանդիպումներ է ունեցել նիգերացի զինվորականների հետ։

” Թուրքիայում անցկացնելու են «Ծովային առյուծ-2014» զորավարժությունը, որն ունի որոնողափրկարարական ուղղվածություն։ Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ռազմածովային, ռազմաօդային ուժերի և առափնյա անվտանգության ծառայության զինծառայողները։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. ապրիլի 20-26

  1. Pingback: Կրկին բախումներ Եմենում և Աֆղանստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *