ՀՀ ՊՆ-ում քննարկել են հակաօդային պաշտպանության վերաբերյալ հարցեր

ՀՀ ՊՆ-ում պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ է անցկացվել, որը նվիրված էր հակաօդային պաշտպանության կատարելագործման ուղիներին։ Ապրիլի 25-ին կայացած նիստը ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ:

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում: Օհանյանը նշել է, որ ՀՕՊ զորքերն այսօր զինված ուժերի ամենամարտունակ ու կայացած զորատեսակներից են, իսկ նորագույն սպառազինության համալրվածությամբ հակաօդային պաշտպանության կարողությունները բացառիկ մակարդակի վրա են:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, ով կոլեգիայի անդամներին ներկայացրել է ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակը և ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Գնդապետ Արմեն Վարդանյանի խոսքերով` վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվել սպառազինության ու ռազմական տեխնիկայի հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ, համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական կարողությունները:

ՀՕՊ զորքերի մարտական խնդիրների կատարման պատրաստականության, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վերազինման ուղղությամբ ընթացիկ միջոցառումների և առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ զեկույցներով ու առաջարկություններով հանդես են եկել վարչությունների պետեր, զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան սպաներ:

Կոլեգիայի նիստից հետո տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և ԶՈւ ավիացիայի վարչության սպաների զեկույց-հաշվետվությունների ներկայացումը` զորատեսակի անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, արձանագրված ձեռքբերումների և հրատապ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

0 responses to “ՀՀ ՊՆ-ում քննարկել են հակաօդային պաշտպանության վերաբերյալ հարցեր

  1. Pingback: Armenia Seems Content With Its Elections | The Armenian Observer Blog

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *