Ադրբեջանի Ազգային բանակի զինծառայողն ինքնասպան է եղել։ Այդ մասին հայտնում է «ՍալամՆյուզ»-ի շրջանային թղթակիցը։ Թղթակիցը հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցելապրիլի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին, Բարդայի N զորամասում։ Շարքային Նասրուլազադե Յաղուբ Շահին օղլուն ինքնասպան է եղել՝ կրակելով գլին։
Յա. Նասրուլազադեն բանակ է զորակոչվել Բաքվի Բինագադ շրջանից։ Պատահարի դրդապատճառները հետաքննվում են զինդատախազությունում։