ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, օրերս նշանակվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական:
Այդ մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև շեշտել է՝ Արմեն Սարգսյանը հիմնականում զբաղվելու է Արցախյան պատերազմի վետերանների խնդիրներով։
Հավելենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով 2003-ի նոյեմբերին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ 2008-ի սեպտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել նախագահի միջնորդությամբ։