ՌԴ-ն որոշել է Ղրիմի և Ուկրաինայի միջև սահմանը

Ռուսաստանի Դաշնությունը Ղրիմի և Ուկրաինայի միջև որոշել է պետական սահման։ Ընդ որում, այօրվանից՝ ապրիլի 25-ից ի վեր ուժի մեջ են սահմանահատման գործող օրենքները, որոնք վերաբերում են ներկա դրությամբ առկա 27 սահմանային անցակետերին։

Ղրիմի և Ուկրաինայի սահմանը

Ղրիմի և Ուկրաինայի սահմանը

Ինչպես հաղորդում է ռոսւաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության Ղրիմի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը հայտարարել է՝ առաջիկայում կսահմանվեն նաև միգրացիոն քարտերի գործարկման կանոնները, իսկ ներկա դրությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի որևէ սահմանափակում դեռ չկա։ Սահմանը հատելուն վերաբերող կանոնները հրապարակվելու են մոտ օրերին։

Հիշեցնենք, որ ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ 2014-ի ապրիլի կեսերին Ուկրաինան սահմանային անցակետերից արգելել էր իր տարածք մուտք գործել ՌԴ 150 քաղաքացու, 40 տրանսպորտային միջոցի։

Հավելենք, որ դեռևս մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։ Ուկրաինայի իշխանությունները հանրաքվեն վավեր չեն ճանաչում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *