Թուրքիայում անցկացնելու են «Ծովային առյուծ-2014» զորավարժությունը, որն ունի որոնողափրկարարական ուղղվածություն։ Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ռազմածովային, ռազմաօդային ուժերի և առափնյա անվտանգության ծառայության զինծառայողները։
Զորավարժությունն անցկացվելու է մայիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Էգեյան ծովի ավազանում։ Վարժանքներն անցնելու են ջրում և օդում։ Մասնակցելու են նաև քաղաքացիական կառույցների ներկայացուցիչներ։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է զարգացնել Թուրքիայի տարբեր զորատեսակների համագործակցությունը որոնողափրկարարական գործողությունների ժամանակ, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալ առկա տեխնիկային։